Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սկսել աշխատանքը ցուցարարների գործողությունների պատճառով

14:35   18 Նոյեմբեր 2019    233

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:

«Ժամը 12:00-ի դրությամբ պլանավորված Էր ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստը, սակայն այն հետաձգվել Է անորոշ ժամանակով: Այսօր նաեւ նշանակված Է խորհրդարանի բյուրոյի նիստը:

Այն պետք Է կայանա ժամը 15:00-ին: Ինձ առայժմ ոչինչ չեն ասել բյուրոյի նիստի մասին, ուստի ես առայժմ չգիտեմ՝ կկայանա այն արդյոք, թե կհետաձգվի»,-ասել Է խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները