Նախագահը կայցելի Թուրքիա

15:28   18 Նոյեմբեր 2019    729

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի ավարտման պաշտոնական արարողությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«TANAP-ը մեր ամենակարևոր նախագծերից մեկն է: Մենք նախատեսում ենք դրա ավարտման պաշտոնական արարողությունն անցկացնել նոյեմբերի 30-ին: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը միջոցառմանը»,- նշել է Դոնմեզը:

Արարողությունը տեղի կունենա Թուրքիայի Էդիրնե նահանգի Իփսալա շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները