Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել

15:51   18 Նոյեմբեր 2019    248

Միացյալ Նահանգներում առնվազն 10 մարդ հրազենային վերքեր է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով, նրանցից չորսը զոհվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր ինը վիրավորի մասին: Հեռուստաընկերության տվյալնով՝ չարագործները ներթափանցել են մասնավոր տուն և կրակ բացել տան տերերի և նրանց բարեկամների վրա, որոնք կիրակի երեկոյան հեռուստատեսությամբ ֆուտբոլ էին դիտում հետին բակում:

Ինչպես նշում է գործակալությունը, երեք զոհերի մարմինները գտել են տան հետին բակում: Յոթ վիրավորներ հոսպիտալացվել են, հետագայում նրանցից մեկը մահացել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, պարզվում է կրակողի ինքնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները