Ռուսաստանն Ուկրաինային վերադարձրել է կալանված նավերը

16:33   18 Նոյեմբեր 2019    326

Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 2018 թվականի նոյեմբերին Կերչի նեղուցում կալանված 3 նավերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 25-ին միջադեպ էր տեղի ունեցել Կերչի նեղուցում, որի արդյունքում ռուսական ռազմածովային ուժերը կալանել էին ուկրաինական ռազմածովային ուժերի «Յանը Կապու», «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» նավերը, որոնք Օդեսայից շարժվում էին Մարիուպոլ: Ռուսաստանը ձերբակալել էր 24 ուկրաինացի նավաստիների՝ մեղադրելով սահմանն ապօրինի հատելու մեջ:

2019 թվականի սեպտմեբերի 7-ին Ուկրաինան և Ռուսաստանը ձերբակալված անձանց փոխանակում են իրականացրել, որի շնորհիվ ուկրաինացի նավաստիները վերադարձել են հայրենիք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները