Հոնկոնգում ցուցարարներն այրել են Պոլիտեխնիկական համալսարան տանող կամուրջը

16:40   18 Նոյեմբեր 2019    324

Հոնկոնգում ծայրահեղ տրամադրված ցուցարարների ու ոստիկանների միջև երկօրյա բախումների հետևանքով տեղի պոլիտեխնիկական համալսարանի տարածքը վերածվել է «ռազմական գոտու»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է dw.com կայքը:

Չդադարող ցույցերի ֆոնին, լույս նոյեմբերի 18-ին, երբ ոստիկանները փորձել են ներխուժել բուհի շենք, այնտեղ գտնվող ցուցարարները դուրս են եկել և այրել են բուհի մոտ գտնվող կամուրջը:

Կիրակի ուշ երեկոյան ցուցարարները ոստիկանների ուղղությամբ սկսել են «Մոլոտովյան կոկտեյլներ» նետել, երբ վերջիններս նրանց կոչ են արել դուրս գալ շենքից՝ հակառակ դեպքում սպառնալով պատասխանատվության ենթարկել բոլորին ապստամբություն բարձրացնելու համար:

Ցույցերը չեն դադարել ամբողջ կիրակի օրը: Առավոտյան ժամը 10-ին առանց համարանիշների «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան քշել է ոստիկանական շարքերի ուղղությամբ: Ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ, բայց վարորդին հաջողվել է թաքնվել: Ոստիկաններն արդեն ձերբակալել են տասնյակ ցուցարարների, սպասվում է, որ զանգվածային ձերբակալությունները կշարունակվեն: Ոստիկանությունը նշել է, որ ցուցարարներից առգրավված ամենավտանգավոր իրերը նրանք գողացել էին բուհի լաբորատորիայից:

Հարձակումներ են տեղի ունեցել և՛ ոստիկանների, և՛ ցուցարարների կողմից: Ծայրահեղական ցուցարարները ոստիկանների ուղղությամբ աղյուսներ և «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել՝ օգտագործելով հաստատության տանիքին տեղադրված ձեռնաշեն կատապուլտները: Ոստիկանությունը մարտական փամփուշտներ կիրառելու պատրաստակամություն է հայտնել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները