Փարիզում նորից ցույցի են դուրս եկել «Դեղին բաճկոնները»

17:07   18 Նոյեմբեր 2019    400

Փարիզում շաբաթ և կիրակի օրերին ցույցի են դուրս եկել «Դեղին բաճկոնները», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպես ցուցարարները նշել են իրենց շարժման մեկամյակը: Ցուցարարները արգելապատնեշներ են այրել, լուրջ վնաս են հասցրել տարբեր օբյեկտների:

Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, ձերբակալություններ են կատարել:

Դեղին բաճկոնների շարժումը սկսվել էր 2018-ի նոյեմբերի 17-ին: Ցույցերի առիթ էր դարձել բենզինի գների բարձրացումը, սակայն բողոքի ալիքը տարածվել էր ողջ Ֆրանսիայում և վերածվել ավելի մեծ սոցիալական դժգոհությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները