Գերմանիան ակնկալում Է, որ Իրանի իշխանությունները երկխոսություն կսկսեն բողոքողների հետ

17:44   18 Նոյեմբեր 2019    441

Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ Իրանի իշխանությունները բենզինի գների բարձրացման դեմ բողոքողների հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն կդրսեւորեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը:

«Մենք անհանգստությամբ ենք հետեւում իրադարձությունների զարգացմանը, հատկապես զոհերի, ձերբակալությունների վերաբերյալ հաղորդագրություններին: Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանը՝ հարգել հավաքների ազատությունը եւ կարծիքներ հայտնելու ազատությունը:

Իրանում մարդիկ պետք Է հնարավորություն ունենան իրենց դժգոհությունը հայտնել քաղաքական եւ տնտեսական զարգացման կապակցությամբ, իրենց կարծիքը հայտնել ազատ եւ խաղաղ ձեւով»,-հայտարարել Է նա նոյեմբերի 18-ին կայացած ճեպազրույցում: Նա հավելել Է, թե Բեռլինը հույս ունի, որ «Իրանի կառավարությունը բողոքների ֆոնին երկխոսելու պատրաստակամություն կդրսեւորի»:

Վերջին օրերին Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի են ունեցել բենզինի գները բարձրացնելու երկրի իշխանությունների որոշման կապակցությամբ: Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, դրանցից մի քանիսը խաղաղ բնույթ Էին կրում, իսկ մյուսները վերաճել են անկարգությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները