Չիկագոյում բացվել է Starbucks-ի սուրճի ամենամեծ թեմատիկ խանութը

18:43   18 Նոյեմբեր 2019    296

ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում նոյեմբերի 15-ին բացվել է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային «Սթարբաքս» ցանցի ամենամեծ «սուրճի թեմատիկ» խանութը, գրում է Insider-ը:

Հինգհարկանի հսկայական խանութն իր հաճախորդներին առաջարկում է սուրճի մեծ տեսականի, սուրճով պատրաստված կոկտեյլներ և անուշահամ խմորեղեն, խորտիկներ, սենդվիչներ և այլն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նորաբաց խանութն իր չափերով գերազանցում է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող գլխամասային գրասենյակ-խանութին: «Ստարբաքսը» համարվում է աշխարհի խոշորագույն սուրճի խանութների ցանցը. այն 61 երկրներում ավելի քան 20 366 խանութ ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիկագո   Starbucks  


Վերնագիրի այլ պիտակները