ՌԴ-ը ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ Է մատակարարում Իրանին

17:51   18 Նոյեմբեր 2019    496

Մոսկվան Թեհրանին մատակարարում Է ոչ հարձակողական զենք, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 18-ին Դուբայի ցուցահանդեսում ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը:

«Շարունակվում Է այն պարտավորագրերի իրականացումը, որոնք ենթակա չեն ՄԱԿ-ի պատժամիջոցներին, նորոգման-արատորոշման համալիրի, ռադիոմոնիթորինգի, ռադիոտեխնիկական հետախուզության, ինչպես նաեւ այլ ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարման պարտավորագրերի իրականացումը»,- ասել Է Շուգաեւը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները