Առցանց խանութները սովորել են ճանաչել կայքի այցելուների բջջային համարները

19:57   18 Նոյեմբեր 2019    356

Անակնկալի եկած օգտատերերը բողոքել են նյարդայնացնող սպամ-զանգերից:

Որոշ առցանց մանրածախ վաճառողներ ազնվորեն խոստովանել են, որ զանգահարում են իրենց էջերը դիտողներին՝ գնումների հարցում նրանց օգնելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Wayfair կահույքի առցանց խանութի ղեկավարությունը հաստատել է, որ ընկերությունը սկսել է նոր ծրագիր օգտագործել, որը թույլ է տալիս «տեսնել» իրենց կայքի այցելուների բջջային համարները, գրում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ ընկերության ներկայացուցիչները դա բացատրել են «գնումների հարցում նրանց օգնելու ցանկությամբ»: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նույնպիսի տեխնոլոգիա են յուրացրել նաև StubHub-ը և T-mobile-ը:

Ավելի վաղ այդ ընկերություններից ստացված անսպասելի սպամ-զանգերից բողոքել են Twitter-ի օգտատերերը: «Ես դիտում եմ Wayfair-ը և իմ հեռախոսին անմիջապես զանգ է գալիս անհայտ համարից: Ես վերցնում եմ հեռախոսը և դա Wayfair-ի աշխատակիցն է, որն ասում է, որ ինձ նկատել է կայքում: Ուստի, ինչպես հասկանում եմ, երջանիկ տհաճ Հելոուին»,- գրել է @ArielDumas օգտատերը:

«Ողջույն, դուք զանգահարում եք տոմսերի համար, որոնք ես նայու՞մ էի: Ես չեմ հիշում, որ ձեզ թույլ եմ տվել այսպես օգտագործել իմ հեռախոսահամարը, և նման լրտեսումը + անհապաղ գործողություն բավականին ագրեսիվ է»,- բողոքել է @ amarkon88 օգտատերը: Նշվում է, որ լրտեսելու մեխանիզմն, ըստ երևույթին, գործում է կայքի մեջ ներկառուցված հատուկ հավելումների շնորհիվ: Ըստ մասնագետների, նման կպչուն պահվածքն ավելի շուտ վախեցնում է պոտենցիալ գնորդներին, քան գրավում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խանութ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները