Հոնկոնգի ոստիկանությունը պաշարել Է համալսարանը

17:57   18 Նոյեմբեր 2019    303

Ոստիկանությունը շրջապատել Է Հոնկոնգի համալսարանի շենքը՝ ներսում մեկուսացնելով շուրջ 500 ցուցարարների: Նրանց, ովքեր փորձում են հեռանալ շենքից, ձերբակալում են:

Համալսարանական համալիրից բողոքողներին դուրս մղելու փորձերը շարունակվում են նոյեմբերի 17-ի երեկոյից, տեղեկացնում է
Անցած գիշեր ոստիկանները նախազգուշացրել Էին, որ կարող են հրաձգային զենք կիրառել: Տեղական ժամանակով մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով առավոտյան 09:45-ին) շուրջ հարյուր մարդ փորձել Է ճեղքել արգելաշղթան, բայց ոստիկանությունը կիրառել Է արտասվաբեր գազ եւ ռետինե գնդակներ, եւ ցուցարարները նահանջել են շենքի ներսը:

Մի քանի մարդ ձերբակալվել Է: Ոստիկանությունում հայտարարել են, որ ցուցարարները հարձակվել են արգելաշղթայի վրա: Եվ մի քանի բողոքողների ձերբակալել են, երբ նրանք փորձել են փախչել շենքից դուրս տանող թունելով: Ավելի վաղ ոստիկանությունում հայտարարել են, որ ցուցարարները կարող են շենքը լքել վերահսկվող ելքով՝ վայր դնելով զենքը եւ հանելով հակագազերը, բայց, ընդդիմության ղեկավարներից մեկի տեղեկությունների համաձայն, ելքը, որի մասին խոսվում Է, նույնպես արգելափակված Է:

Համալսարանի ռեկտոր Ցզին Տեն-Գուանը ցուցարարներին խոստացել Է անձամբ նրանց ուղեկցել ոստիկանություն, եթե նրանք հանձնվեն, եւ ապահովել նրանց գործերի «արդարացի քննումը»: Բողոքողները պահանջում են, որ իրենց հնարավորություն տան դուրս գալու առանց որեւԷ պայմանի: Տեղական ժամանակով ժամը 05:30-ին ուսանողները հայտնել են, որ ոստիկանությունը փորձել Է գրոհով գրավել համալսարանական համալիրը, եւ շենք ներխուժած ոստիկանները ձերբակալություններ են կատարել:

Ոստիկանության վրա սկսել են նետել հրկիզիչ խառնուրդով շշեր, ինչից հետո բռնկել են մուտքի դռները: Հոնկոնգի օրենսդիր ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մեկը՝ Տեդ Հուեյը, գտնվում Է համալսարանական համալիրի ներսում:

Նա ասում Է, որ ներսում շատ են վիրավորները: Շենքում աշխատում են «Կարմիր խաչի» աշխատակիցները: Հոնկոնգի առողջապահության վարչության տեղեկատվության համաձայն, կիրակի եւ երկուշաբթի օրերին վերքեր Է ստացել 38 մարդ, նրանցից հինգը ծանր վիճակում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները