«Նախչըվանում տեղակայված զորամասերը պատրաստ են կատարել ցանկացած առաջադրանք»

16:30   18 Նոյեմբեր 2019    750

«Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ստորաբաժանումներում և զորամասերում իրականացվում են զորավարժություններ և տեսական պարապմունքներ՝ հաստատված պլանի համաձայն:

Միաժամանակ աշխատանքներ են տարվում հակաօդային պաշտպանության կարողությունների ուժեղացման, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Մի խոսքով, Ձեր հոգատարության շնորհիվ Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերը պատրաստ են կատարել ցանկացած առաջադրանք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալըբովը, որին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վասիֆ Թալըբովը նշել է, որ ճանապարհներ են կառուցվել դեպի լեռնային տեղանքում գտնվող բոլոր մարտական հենակետեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները