Infiniti-ի հին կուպեներից մեկը վերածվել է 1250 ձիաուժ հզորությամբ հիպերքարի

21:02   18 Նոյեմբեր 2019    315

Լիբանանյան Zedro Motors թյունինգային ընկերությունը ցույց է տվել իր 1250 ձիաուժ հզորությամբ Notorious հիպերքարի առաջին մոդելը, որը կառուցված է Infiniti G37 կուպեի հիման վրա:

Տվյալ մոդելի արտադրությունը դադարեցվել է 2013 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերությունը բոլորովին վերջերս է ստեղծվել և գործում է ԱՄԷ-ում: Ընկերությունն իր առաքելությունը համարում է «հարմարավետ և էկզոտիկ ավտոմեքենայի ստեղծումը»:

Zedro Motors-ը մեքենան կթողարկի 100 օրինակով: Ի դեպ, դրանցից և ոչ մեկը չի կրկնօրինակի մյուսին: Մեքենայի անհատականությունն արտահայտվում է նրանով, որ ապագա տերը կարող է ընտրել նյութը, որից կպատրաստվի թափքը:

Infiniti G37-ից նորույթը փոխառել է 3.7 լիտր ծավալային V6 շարժիչը, որը հզորացվել է մինչև 1250 ձիաուժի: 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 3.4 վայրկյանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները