ԱՄՆ-ում 5-ամյա երեխան կոկաին է բերել դպրոց և «իրեն Սարդ-մարդ է զգացել»

21:23   18 Նոյեմբեր 2019    383

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Հոլիոք քաղաքում հնգամյա երեխան դպրոց է բերել կոկաինի տուփ:

Ոստիկանները տղայի հոր մոտ հայտնաբերել են թմրանյութերի մեծ քանակություն, տղամարդը ձերբակալվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունը ժամանել է դպրոց այն բանից հետո, երբ երեխան դպրոց է բերել սպիտակ փոշի պարունակող փաթեթ և հայտնել ուսուցչին, որ ինքը փորձել է այն:

Տղայի խոսքով՝ նյութի օգտագործումը «նրան վերածել է Սարդ-մարդու»: Ուսուցիչը տեղեկացրել է դպրոցի տնօրենին և նա դիմել է իշխանություններին:

Երեխան հոսպիտալացվել է, նրան ոչինչ չի սպառնում: Պարզվել է, որ թմրանյութը տղան գտել է տանը: Փոշի պարունակող փաթեթի վրա գրված է եղել «Սարդ-մարդ»: Ոստիկաններն ուսումնասիրել են տղայի ընտանիքի բնակարանը և գտել կոկաինի 38 փոքրիկ փաթեթ, ինչպես նաև 170 հերոինի փաթեթ։

Որոշ տուփեր նույնպես պիտակավորված էին Սարդ-մարդով: Երեխայի հայրը՝ 29-ամյա Բենի Գարսիան, ձերբակալվել է առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի: Նրա գործի համար լսումներ են նշանակվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները