Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

09:22   19 Նոյեմբեր 2019    233

Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը։

Առաջին անգամ այն տոնել են 1999թ․՝ Կարիբյան ծովում երկու կղզուց կազմված Տրինիդադ եւ Տոբագո պետության բնակիչները։ Հետագայում այդ տոնը իր տեղն է գտել նաեւ Կարիբյան ավազանի մյուս երկրներում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում եւ Միացյալ ազգերի կազմակերպությունում։ Այսօրվա դրությամբ տոնը նշվում է ավելի քան 60 երկրներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նման տոնի գաղափարը հնչել է դեռեւս 1960-ական թվականներին, որբ հայտնվել է մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա համանմանությամբ Տղամարդկանց միջազգային օրը փետրվարի 23-ին տոնելու առաջարկությունը։

Սակայն 30 երկար տարիներ գործն առաջարկությունից այն կողմ չի անցել։ Միայն 1990-ականների սկզբին Միսուրի-Կանզաս քաղաքի համալսարանին կից տղամարդկանց հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թոմաս Օասթերի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում փետրվարին անցկացվել են աննշան միջոցառումներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները