Ոչ մի երկիր կամ ընկերություն 5G-ի մենաշնորհ չի ունենա

09:35   19 Նոյեմբեր 2019    296

Ոչ մի երկիր կամ ընկերություն չի ունենա մենաշնորհ բջջային ինտերնետի հաջորդ սերնդի հանդեպ։ Այս մասին ասել է Cisco գլոբալ ներդրումների փոխնախագահ եւ տնօրեն Գայ Դիդրիչը։

«Ոչ մի երկիր, ոչ մի ընկերություն, ոչ մի մայրցամաք չի տնօրինի 5G-ն»,- ասել է նա։

5G-ն բջջային ցանցերի հաջորդ սերնդի անվանումն է, որոնք պետք է ապահովեն տվյալների փոխանցման գերարագություն, թեեւ աշխարհի մեծ մասը դեռեւս աշխատում է 4G ցանցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

5G-ի վերաբերյալ բանավեճը կամ, ավելի կոնկրետ, բանավեճը 5G տեխնոլոգիաների մատակարարների մասին, դարձել է քաղաքականացված այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մտահոգություն հայտնեցին, թե այնպիսի ընկերություններ, ինչպիսին չինական Huawei-ն է, կարող են անվտանգության համար սպառնալիք ներկայացնել։

Իր կողմից՝ Huawei-ը կտրականապես հերքում է նման մեղադրանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները