Ամերիկացի 2 պրոֆեսոր «ամեն տեսակի արատ» փորձել են՝ որոշելով արտադրել մետամֆետամին

09:53   19 Նոյեմբեր 2019    249

ԱՄՆ-ում քիմիայի երկու պրոֆեսորի են կալանավորել՝ մետամֆետամին պատրաստելու մեղադրանքով:

Քլարք շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ Հենդերսոնի պետական համալսարանի պրոֆեսորներ Թերրի Դեւիդ Բեյթմանը եւ Բրեդլի Ալան Ռոուլենդը կալանավորվել են մետամֆետամին պատրաստելու եւ թմրանյութերի համար պարագաներ օգտագործելու մեղադրանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արկադելֆիայի դպրոցի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Բեյթմանը եւ Ռոուլենդը հոկտեմբերի 11-ից վարչական արձակուրդում են: Նա ասում է, որ 3 օր առաջ ոստիկանությունը հետաքննում էր համալսարանի գիտական կենտրոնում քիմիական հոտի վերաբերյալ հաղորդագրությունը:

Կալանավորումը համեմատել են հանրաճանաչ «Ամեն տեսակի արատներ» հեռուստասերիալի գլխավոր հերոսի պատմության հետ, որտեղ միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցիչը սկսել է մետամֆետամին պատրաստել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները