Բողոքի ցույցեր Վրաստանում․ 6 մարդ վիրավորվել է, շուրջ 40-ը՝ ձերբակալվել

10:27   19 Նոյեմբեր 2019    258

Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը 37 մարդու է ձերբակալել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Նախարարության տվյալներով՝ Ռուսթավելի պողոտայում 6 մարդ է տուժել, ներառյալ՝ երկու իրավապահ։

Նշվում է, որ ձերբակալությունները կապված են վարչական իրավախախտումների հետ՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու և խուլիգանության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները