ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով

10:49   19 Նոյեմբեր 2019    222

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել Է, որ անհանգստացած Է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով Է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով:

«Անհանգստությամբ եմ հետեւում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքը եւ առաջ շարժվել երկխոսության եւ օրենքի հարգման շնորհիվ»,- գրել Է Գրեմինգերը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թբիլիսիում խորհրդարաի շենքի մոտ կիրակի օրը տեղի Է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Նոյեմբերի 18-ին ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը:

Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել 37 մարդ:

Նախարաությունը հավելել Է, որ խոսքը վերաբերում Է այն մարդկանց, որոնք չեն ենթարկվել ոստիկաններին եւ խուլիգանություն են արել: Ակցիայի մասնակիցների ցրման ընթացքում տուժել Է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները