Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

11:02   19 Նոյեմբեր 2019    418

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույցներ են ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, մասնավորապես, նրանք քննարկել են «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները:

«Հիմնական ուշադրությունն ուղղվել է Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ հաշվի առնելով դեկտեմբերի 9-ին Փարիզում նախատեսված «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Երկու կողմերն ընդգծել են, որ նման հանդիպման անցկացումն իսկապես պետք է նպաստի Մինսկի համաձայնագրերի արագ և լիարժեք իրականացմանը»։

Թե՛ Պուտինը, և՛ Մակրոնը նշել են, որ Կիևը պետք է կատարի իր պարտավորությունները: Առաջին հերթին խոսքը գնում է Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ օրենքի մասին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները