«ԱՄՆ-ը փորձում է միջազգային իրավունքը փոխարինել ջունգլիների օրենքներով»․ Պաղեստինի արձագանքը

11:20   19 Նոյեմբեր 2019    248

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար Սայիբ Արիկատը դատապարտել է Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին փոխանցում է Maan գործակալությունը։

Արիկատը մեղադրել է Վաշինգտոնին միջազգային իրավունքը ջունգլիների օրենքներով փոխարինելու փորձի մեջ։

«Այս հարցում նման դիրքորոշմամբ, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում այլ ոլորտներում իր դիրքորոշումներով ԱՄՆ-ն մարտահրավեր է նետում միջազգային իրավունքին՝ փորձելով խարխլել դրա հիմքերն ու փոխարինել դրանք ջունգլիների օրենքներով»,-հայտարարել է նա։

Պաղեստինցի քաղաքական գործիչը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցառումներ ընդունել և պատասխանատվության ենթարկել ԱՄՆ վարչակազմին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները