Սպիտակ տան գլխավոր բժիշկը հայտնել է հոսպիտալում Թրամփին հետազոտելու մասին

11:32   19 Նոյեմբեր 2019    260

Միացյալ Նահանգների ղեկավարը չի գանգատվել կրծքի որեւԷ ցավից, անցյալ հանգստյան օրերին բժշկական հետազոտությունը Մերիլենդի նահանգի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում եղել Է պլանային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլիի՝ նոյեմբերի 18-ին տարածված եզրակացության մեջ:

«Նախագահը կրծքի ոչ մի ցավ Էլ չի ունեցել, եւ (առողջության հետ կապված) որեւԷ արտահերթ կամ անհետաձգելի խնդիրների պատճառով ոչ մի կարգի հետազոտություն կամ բուժում չի ձեռնարկվել»,- ասված Է հայտարարության մեջ: Բժշկի խոսքով՝ դա եղել Է «ստանդարտ, պլանային միջանկյալ հետազոտություն»:

Հանգստյան օրերի վերաբերյալ նախագահի պաշտոնական գրաֆիկում, որը նոյեմբերի 15-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հոսպիտալ ուղեւորությունը չի նշվել: Այդ ֆոնի վրա Twitter սոցիալական ցանցում տարատեսակ շահարկումներ են հայտնվել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի առողջության թեմայով, մասնավորապես, սկսել Է լուր տարածվել այն մասին, թե Մերիլենդ Թրամփի ուղեւորության պատճառ են դարձել իբր կրծքի ցավերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները