Մալիում ավելի քան 20 զինծառայող է զոհվել պարեկայինների վրա զինված հարձակման հետևանքով

12:45   19 Նոյեմբեր 2019    357

Մալիի արևելքում գրոհայինները հարձակվել են զինված ուժերի պարեկության վրա, ինչի հետևանքով 24 զինվոր է զոհվել, 29-ը՝ վիրավորվել, նշված է երկրի բանակի հայտարարությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մալին և Նիգերը «Տոնգո Տոնգո» անունով համատեղ գործողություն են անցկացրել՝ «սահմանի երկայնքով ահաբեկիչներին» հետևելու համար:

Զինվորականները նաև նշել են, որ նրանց հաջողվել է վերացնել 17 ահաբեկչի, նրանց նիգերիացի գործընկերները ձերբակալել են «մոտ հարյուր կասկածյալի»:

Զինվորականները նաև ոչնչացրել են 70 մոտոցիկլետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալի  


Վերնագիրի այլ պիտակները