Չինաստանում հայրը 8900 եվրոյով վաճառել է դստերն ու ստացած գումարով նվերներ մատուցել համացանցի կանանց

13:54   19 Նոյեմբեր 2019    251

Չինաստանում հայրն անծանոթ զույգի է վաճառել իր դստերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տղամարդը պատմել է, որ կինը լքել է իրեն և երեխաներին և, ֆինանսական խնդիրներից դրդված, ինքը որոշել է վաճառել աղջկան ու տղային:

Տարվա սկզբին իր հետ կապ է հաստատել անծանոթ զույգ, որը երկար տարիներ երեխա ունենալ չէր կարողանում: Փետրվարին նրանք հանդիպել են տղամարդու հետ ու վճարել 8900 եվրո` վերցնելով երեխային:

Հայրը նաև որդեգրման փաստաթուղթ է ստորագրել, որը կեղծ է եղել: Իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել գործարքի մանրամասները: Նրանք նաև պարզել են, որ աղջկա վաճառքից ստացած գումարով տղամարդը վիրտուալ նվերներ է մատուցել համացանցի տեսահարթակում աշխատող կանանց ու աղջիկներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները