Մի շարք երկրներում խափանվել են Facebook և Instagram սոցիալական կայքերի աշխատանքները

13:15   19 Նոյեմբեր 2019    232

Facebook և Instagram սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր հայտնել են կայքերի աշխատանքի խափանման մասին:

Ըստ աղբյուրի՝ խափանումներ են գրանցվել գլխավորապես Facebook-ի Messenger հավելվածում: Նշվում է, որ սոցկայքի աշխատանքների խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բրազիլիայից և եվրոպական մի շարք այլ երկրներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեխնիկական խնդիրների պատճառների մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ օգտատերերի 16 տոկոսը հայտնել են սոցիալական ցանցերի ամբողջական անջատման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները