ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունն սկիզբ է առել ընտանեկան վեճից

13:26   19 Նոյեմբեր 2019    278

Ամերիկյան Օկլահոմա նահանգի Դունկան քաղաքի Walmart սուպերմարկետում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած հրաձգության պատճառն ընտանեկան կռիվն է եղել, վեճը տեղի է ունեցել ամուսինների միջև:

Աղբյուրը հայտնում է, որ տեղեկատվությունը հաստատել են մահացածներից մեկի բարեկամները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձը կրակ էր բացել Walmart սուպերմարկետում, ապա ինքնասպան էր եղել: Զոհվել էր ևս երկու մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ բոլոր երեք զոհերը միմյանց ճանաչում էին, սակայն անուններ չեն հրապարակվում: Դեպքի վայրում շարունակում է աշխատել ոստիկանությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները