Ֆրանսիայում հանձնել են պատերազմի պատճառով չեղարկված՝ Կաննի առաջին կինոփառատոնի պարգեւները

14:26   19 Նոյեմբեր 2019    262

Ֆրանսիայում հանձնել են Կաննի առաջին միջազգային կինոփառատոնի պարգեւները, որը 1939 թվականին չկայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով:

Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Օռլեանում՝ 1936 թվականից մինչեւ 1939 թվականը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեի հայրենի քաղաքում, որն առաջին կինոստուգատեսի նախաձեռնողն Էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժան Զեի անվան գլխավոր պարգեւին Է արժանացել ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Պարոն Սմիթը մեկնում Է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington) ֆիլմը: Ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը (1908 – 1997), որն այդ կինոժապավենում մարմնավորել Է գլխավոր հերոսին, ճանաչվել Է լավագույն դերասան: Այդ կոչումը նա բաժանել Է ֆրանսիացի դերասան Հարրի Բորի հետ, որը խաղացել Է «Մարդը Նիգերից»(L՚homme du Niger) ֆիլմում: Կինոփառատոնի ժյուրիի մրցանակով Է նշվել ֆրանսիացի ռեժիսոր Քրիստան Ժակի (1904 – 1994) «Հրեշտակների դժոխքը» (L՚Enfer des anges): «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող Է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր եւ գրող Գարսոն Կանինը (1912 – 1999) «Միայնակ մայրը» (Bachelor Mother) կինոնկարի համար: Ժյուրին լավագույն դերասանուհի Է ճանաչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մարինա Լադինինային (1908 – 2003) Իվան Պիրեւի «Տրակտորիստները» գեղարվեստական երաժշտական ֆիլմում նրա խաղացած դերի համար:

Ժյուրիի հատուկ մրցանակով Է նշվել ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի (1898 – 1948) «Ալեքսանդր Նեւսկի» կինոժապավենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները