Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը ծածկվել է ծխամշուշով
15:01
19 Նոյեմբեր 2019
382
Ավստրալիայի արևելյան շրջաններում արդեն մի քանի շաբաթ է, ինչ մոլեգնում են անտառային հրդեհները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Դրանք արդեն խլել են 6 մարդու կյանք: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը:
BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխամշուշով:
Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է 8 անգամ: