Չիլիում ցուցարարները լազերի օգնությամբ փորձել են կուրացնել իրավապահներին

15:10   19 Նոյեմբեր 2019    591

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում չեն դադարում հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և նռնակներ, ինչպես նաև փորձել են լազերի օգնությամբ կուրացնել իրավապահներին: Վերջիններս էլ ցույցերը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ:

Հակակառավարական բողոքի ակցիաները Չիլիում շարունակվում են արդեն մեկ ամիս: Ցույցերի առիթ էր հանդիսացել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները