ՌԴ-ում կինը հյուր է գնացել` օրեր շարունակ 8 հիվանդ երեխաներին թողնելով հարբած տատիկի մոտ

15:19   19 Նոյեմբեր 2019    375

Մոսկվայի բնակիչներից մեկը մի քանի օր իր ութ հիվանդ երեխաներին թողել է բնակարանում և հյուր գնացել:

Փոքրիկ մանկապարտեզի խնամակալ է մնացել հարբեցող տատիկը: Քննիչները արդեն սկսել են ուսումնասիրությունները:

63-ամյա կնոջ կանչով Հովհաննես Այվազովսկու փողոց ժամանած շտապօգնության բժիշկները ուշադրություն են դարձրել երեխաների ոչ նախանձելի վիճակի վրա: Տատը դժվարությամբ է կարողացել խոսել, քանի որ հարբած էր, բայց նկատել է, որ 6 ամսական երեխան հիվանդացել է և դիմել է բժիշկների օգնությանը: Ստուգման ընթացքում պարզվել է, որ 8 տարեկանից փոքր բոլոր երեխաները մրսած են:

Մեկ սենյականոց բնակարանը ավելի շատ նման է եղել լքված պահեստի: Երեխաները, որոնք զարգացման հետ կապված խնդիրներ ունեն, ասել են` վերջին անգամ տեսել են իրենց մորը մի քանի օր առաջ. նա գնացել է հյուր և այլևս չի վերադարձել:

Այժմ երեխաներին կարող են վերցնել մոր մոտից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները