Բոլիվիայում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

15:26   19 Նոյեմբեր 2019    326

Բոլիվիայում շարունակվում են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը: Փողոց են դուրս եկել նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցները և նրան դեմ արտահայտվողները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են այրել և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Դրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Զանգվածային ցույցերը Բոլիվիայում սկսվել են հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո։ Ցուցարարները երկրի ղեկավարությանը մեղադրել են ընտրակեղծարարության մեջ։

Երկրում սաստկացող բողոքի ակցիաների ֆոնին Էվո Մորալեսը նոյեմբերի 10-ին հայտարարել էր պաշտոնը լքելու մասին: Նա քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում։ Իսկ ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսն իրեն հայտարարել է Բոլիվիայի ժամանակավոր նախագահ: Այս քայլը դուր չի եկել Մորալեսի աջակիցներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները