Լիբանանի բանկերն անկարգությունների պատճառով սահմանափակել են կանխիկ գումարների հանումը

15:56   19 Նոյեմբեր 2019    343

Լիբանանի բանկերը քաղաքական բողոքներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը, եւ օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչեւ 1000 դոլար փող հանելու սահմանափակումներ են մտցրել:

Ինչպես հայտնել Է Լիբանանի բանկերի ասոցիացիան, այս կոորդինացված միջոցառումները լինելու են ժամանակավոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արտասահման միջոցների փոխանցումներն բանկերը թույլատրելու են բացառապես անձնական արտակարգ պատճառների դեպքում:

Արտասահմանից դրամական փոխանցումների սահմանափակումները չեղարկվել են: Սահմանափակումները համաձայնեցված են Լիբանանի ազգային բանկի հետ, ճշտել Է ասոցիացիան:

Բանկերը փակ են եղել անցած ամսվա մեծ մասի ընթացքում, իսկ անցած շաբաթ բանկերի աշխատակիցները գործադուլ են արել՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության միջոցներն իրենց աշխատանքի համար: Լիբանանում զանգվածային բողոքներն սկսվել են հոկտեմբերի կեսերին տնտեսական ճգնաժամի ֆոնին: Հոկտեմբերի 29-ին բողոքողների ճնշման ներքո հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները