Զելենսկին «հին ուկրաինական ավանդույթ» Է համարել Յուլյա Տիմոշենկոյի ընդդիմադիր դառնալը

16:04   19 Նոյեմբեր 2019    339

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, թե «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմության Է անցել սեփական շահի նկատառումներով, այլ ոչ թե սկզբունքային դրդապատճառներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 19-ին այդ մասին պետության ղեկավարը գրել Է իր տելեգրամ-ալիքում:

«Մի շատ վաղեմի ուկրաինական ավանդույթ կա: Հինգ տարին մեկ Յուլյա Վլադիմիրովնա Տիմոշենկոն գործող նախագահի նկատմամբ ընդդիմություն Է դառնում՝ հոգատարություն նմանակելով ժողովրդի մասին»,- հեգնում Է Զելենսկին:

Նա մեկնաբանել Է Տիմոշենկոյի հայտարարությունները, որոնք նա նոյեմբերի 18-ին արել Է ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ: Իր ելույթում Տիմոշենկոն պատմել Է, որ ինքը Զելենսկուն առաջարկել Է թեկնածություններ որոշակի պաշտոնների, մասնավորապես, Պետական հացահատիկա-պարենային կորպորացիայի ղեկավարի պաշտոնում նշանակման համար:

Ինչպես պնդում Է Զելենսկին, Տիմոշենկոն հասկանալ Է տվել, որ մի շարք պաշտոնների իր առաջարկած մարդկանց նշանակումը եղել Է այն պայմանը, որի դեպքում նրա կուսակցության խմբակցությունը պատրաստ կլիներ խորհրդարանում քվեարկելու այն օրինագծերի օգտին, որոնք կառաջարկվեին նախագահի եւ նրա «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից:

«Այո՛, Յուլյա Վլադիմիրովնան իրոք առաջարկեց,- շարունակել Է Զելենսկին:- Նա բերել Էր իր մարդկանց ցուցակը «համեղ» տեղերի նշանակման համար: Իսկ փոխարենը խոստանում Էր մեկ տարվա ընթացքում Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառայի» հետ քվեարկել բոլոր օրենքների օգտին: Անշուշտ, մենք մերժեցինք: ՉԷ որ նախապայմանավորվածությունների դարաշարջանն ընդմիշտ ավարտվել Է»:

«Բայց նայեք, այժմ ի՜նչ գեղեցիկ տեսք ունի «ընդդիմությունը»: Այդպիսի՜ դեմք: Իսկ գիտե՞ք, ինչու: Որովհետեւ այժմ պարզապես «համեղ պատառ» չեն տալիս նրան»,- հավելել Է Ուկրաինայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները