ԱՄՆ-ը Լեհաստանում տասնապատիկ կավելացնի իր զորակազմը

16:22   19 Նոյեմբեր 2019    314

ԱՄՆ-ը որոշում Է ընդունել ավելացնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Միացյալ Նահանգները՝ մեր հզորագույն դաշնակիցը, նախագահ Անջեյ Դուդայի եւ ազգային պաշտպանության նախարարի ջանքերի շնորհիվ որոշում Է ընդունել ավելի քան տասնապատիկ ավելացնել ԱՄՆ-ի զորակազմը Լեհաստանում»,- ասել Է նա՝ Սեյմում ելույթ ունենալով ծրագրային ճառով:

Ամռանը Վարշավան եւ Վաշինգտոնն ստորագրել են ռազմական համագործակցության համատեղ հռչակագիր: Սակայն փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան զորակազմի թվաքանակը պետք Է աճեր սոսկ հազարով ներկայիս 4,5 հազարից:

Նաեւ կողմերը համաձայնեցրել են հանրապետության տարածքում այն վայրերը, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկյան զորքերը, իսկ շտաբի գտնվելու վայրն ընտրել են Պոզնանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները