Որ հիվանդությունների դեպքում է քաղցած մնալը օգտակար

20:06   19 Նոյեմբեր 2019    380

Ընդհատումներով քաղցած մնալը, երբ մարդը երկար ժամանակ դադարում է ուտել եւ խմել, կարող է օգտակար լինել սրտանոթային հիվանդություններով պացիենտների համար։

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նման սննդային ռեժիմը կարող է երկարաձգել կյանքը եւ նվազեցնել սրտային լիակատար անբավարարության զարգացման վտանգը, հայտնում է News18-ը։ Intermountain Healthcare Heart Institute-ից գիտնականները 4,5 տարվա ընթացքում ավելի քան 2000 սրտային պացիենտների վիճակի ուսումնասիրություն են կատարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քաղցը, մասնագետների խոսքերով, ազդում է հեմոգլոբինի մակարդակի, արյան կարմիր բջիջների քանակի, աճի հորմոնի վրա։ Այն նաեւ նվազեցնում է նատրիումի բիկարբոնատի մակարդակը՝ միաժամանակ ակտիվացնելով կետոզը եւ աուտոֆագիան։ Այս գործոնները հանգեցնում են սրտի առողջության լավացմանը, նվազեցնում սրտային անբավարարության եւ իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը։

Կյանքի մեծ մասի ընթացքում հազվադեպ, սակայն պարբերաբար քաղցած մնալը թույլ է տալիս սովորականից ավելի արագ մեկնարկել դրական գործընթացը։ Դրական արդյունք ստանալու համար միջինը պահանջվում է քաղցի մոտ 12 ժամ։ Սակայն կյանքի մեծ մասի ընթացքում պարբերաբար քաղցած մնալու դեպքում այդ ժամանակահատվածը կարելի է կրճատել, նշում են մասնագետները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիվանդություն  


Վերնագիրի այլ պիտակները