Շվեդիայի դատախազությունը փակել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը

17:57   19 Նոյեմբեր 2019    314

Շվեդիայում դատախազությունը փակել Է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում Էին բռնաբարության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հաղորդել Է Aftonbladet-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է դատախազ Էվա Մարիա Պերսոնը:

Նրա խոսքով՝ ինքը լսել Է հինգ վկաների ցուցմունքները, որոնք արդեն հայտնի Էին հետաքննությանը, ինչպես նաեւ երկու նոր վկաների ցուցմունքները: Եվ, չնայած դրան, հավաքված ապացույցները բավարար չեն դատարանում մեղադրանքներ ներկայացնելու համար:

Ասանժի նկատմամբ հետաքննությունը ընդմիջումներով շարունակվում Էր 2010 թվականից: Այն ժամանակ Շվեդիայի քաղաքացուհին նրան մեղադրեց բռնաբարության մեջ: Ասանժը ժխտում Էր մեղքը եւ ասում, որ նրա հետ կապը եղել Է փոխադարձ համաձայնությամբ: Այս մեղադրանքի գծով վաղեմության ժամկետը կլրանա 2020 թվականի օգոստոսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները