Այդ մասին ասված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Հիմնական քիմիական տարրերը և Էներգայի աղբյուրները՝ կյանքի համար երեք անհրաժեշտ պայմաններից երկուսը, հանդիպում են ամբողջ Արեգակնային համակարգում: Բայց երրորդ տարրը՝ հեղուկ ջուրը, այն բանն է, որը դժվար է գտնել Երկիր մոլորակի սահմաններից դուրս»,- հայտարարել է NASA-ի մոլորակագետ Լուկաս Պագանինին, որը ղեկավարել է հետազոտությունը:
«Առայժմ գիտնականներն ուղղակիորեն հեղուկ ջուր չեն հայտնաբերել, մենք գտել ենք ըստ կարևորության հաջորդ բանը՝ ջուրը գոլորշու ձևով»,- հավելել է նա:
Այդ հայտնագործությունը կատարվել է Հավայիում NASA-ի աստղադիտակի միջոցով արբանյակի դիտարկումների շնորհիվ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ