ԱՄՆ-ը պետք է իր միջուկային զենքը դուրս բերի Ինջիրլիք ավիաբազայից. ամերիկացի գեներալ

09:04   20 Նոյեմբեր 2019    522

ԱՄՆ-ը պետք է իր միջուկային զենքը դուրս բերի Ինջիրլիք ավիաբազայից:

Այս մասին հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Չակ Ուոլդը, հաղորդում է Washingtom Examiner-ը:

«Մենք միջուկային ներուժ ունենք Ինջիրլիքում, որն այլեւս նախկին ռազմավարական նպատակը չունի: Հաշվի առնելով աճող լարվածությունը, Թուրքիայում հակաամերիկանիզմն ու Ռուսաստանի հետ մերձեցման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ է անպահաղ դուրս բերել այդ զենքը»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը սառը պատերազմի շրջանի B61 ջերմամիջուկային զենքի մասին է: «Այդ զենքի համար նոր տուն պետք է դառնա Եվրոպան, տարբերակներից մեկը Իտալիան է»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները