Պենտագոնը Սիրիայում Թրամփի քաղաքականությունը ԴԱԻՇ-ին օգնություն է համարել

09:38   20 Նոյեմբեր 2019    226

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների տարածքից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումն օգնել է ԴԱԻՇ-ին:

Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զեկույցում նշվում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն օգտվել է ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումից՝ ռեսուրսներն ու հնարավորությունները վերականգնելու համար:

Փաստաթղթում նշվում է նաև, որ առանց Միացյալ Նահանգների հակաահաբեկչական ճնշման, ահաբեկիչները կկարողանան ամրապնդել իրենց ցանցերն ու մասնաճյուղերն Արևմուտքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները