Ֆերմերի աչքից 7.5 սանտիմետրանոց որդ են հանել

09:45   20 Նոյեմբեր 2019    296

Հնդկաստանում 70-ամյա ֆերմերի աչքից 7.5 սանտիմետրանոց որդ են հանել:

Պարզվել է, որ այն հայտնվել է պացիենտի աչքի մեջ 12 տարի առաջ շան կծելու արդյունքում: Սակայն ցավերը սկսվել են բժիշկի դիմելուց 2 ամիս առաջ: Աջ աչքի մեջ ցավ եւ սուր քոր է սկսվել: Բժիշկներին մտահոգել է այն, որ դուրս գրված դեղերը չեն օգնել պացիենտին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ ժամանակ նրանք մի շարք հետազոտություններ են անցկացրել եւ հայտնաբերել պարազիտ որդ, որը տեղավորվել է տղամարդու ակնագնդի հետեւի հատվածում: Times of India-ի հաղորդմամբ՝ 25 րոպե տեւած վիրահատության ժամանակ բժիշկները հանել են որդը: Վիրահատության ժամանակ տեղային անզայացում է կիրառվել:

«Պացիենտը կարողանում էր զգալ՝ ինչպես ենք մենք հանում որդը: Տղամարդը կարող էր կուրանալ: Բացի այդ, որդը կարող էր ներթափանցել նրա ուղեղ արյան հետ միասին, ինչի համար ավելի ծանր եւ երկարատեւ վիրահատություն կպահանջվեր: Իսկ այժմ մենք խնդիրը լուծեցինք 25 րոպեում: Իհարկե, որդին բռնելը դժվար էր, այն անընդհատ շարժվում էր»,- բացատրել է վիրահատող բժիշկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները