Բորիս Ջոնսոնը հիացել է Եվրամիության 27 առաջնորդներով

09:57   20 Նոյեմբեր 2019    250

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լեյբորիստական Կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ քննարկումների ժամանակ հայտարարել է, որ հիանում է Եվրամիության բոլոր 27 առաջնորդներով:

Նա պարզաբանել է, որ ԵՄ անդամ-պետությունների առաջնորդներն օգնել են իրեն Brexit-ի վերաբերյալ «ֆանտաստիկ» գործարք կնքել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով Ջոնսոնը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արտասահմանյան որ առաջնորդով է ինքն ամենից շատը հիանում: Իր հերթին Ջերեմի Քորբինը իր հիացմունքն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքով, որը փորձում է «միավորել աշխարհը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները