Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվել

10:29   20 Նոյեմբեր 2019    278

Թբիլիսիում նոյեմբերի 18-ին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր 37 անձինք ազատ են արձակվել:

Նրանցից մի քանիսի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր՝ նոյեմբերի 20-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել անհնազանդության և խուլիգանության հոդվածներով:

Վեց մեղադրյալի գործով դատական լսումները կսկսվեն այսօր՝ ժամը 13:00-ին, իսկ որոշումը հնարավոր է կայացվի ավելի ուշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները