Բեյրութում առնվազն վեց ցուցարար Է վիրավորվել ոստիկանության հետ բախումների ընթացքում

10:41   20 Նոյեմբեր 2019    336

Գիշերվա ընթացքում Բեյրութի կենտրոնում առնվազն վեց ցուցարար Է վերքեր ստացել անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումների եւ բողոքի շարժման մասնակիցների բախումների հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է El Nashra պորտալը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ ոստիկաները բերման են ենթարկել 11 մարդու, որոնք ագրեսիվ են պահել իրենց եւ Ռիադ Սոլհի հրապարակում հարձակվում Էին իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Միջադեպի պատճառը դարձել Է մի խումբ երիտասարդների փորձը՝ փշալարերի միջով անցնել դեպի կառավարական պալատ:
Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանել են խորհրդարանական նստաշրջանի անցկացումը հարեւան Պլյաս Էտուալ հրապարակի պալատում: Բողոքի ակցիաների մասնակիցները ավտոմեքենաներին թույլ չեն տվել մոտենալու պալատին: Պատգամավորների պալատի նիստը հետաձգվել Է անորոշ ժամանակով անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով:

Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել Է հոկտեմբերի 11-ին եւ բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում Է վարչապետի պարտականությունները,
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել Է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում: «Ես աշխատում եմ քաղաքական աջակցություն ապահովել նոր կառավարությանը, որի մեջ կմտնեն հիմնական խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, լավ համբավ ունեցող պրոֆեսիոնալ տեխնոկրատներ եւ ժողովրդական շարժումից պատվիրակներ»,-ասել Է նախագահը:

Աունի խոսքով՝ հենց որ վերացվեն նման կաբինետի ստեղծման ճանապարհի բոլոր խոչընոտները, ինքը կոնսուլտացիաներ կսկսի ապագա վարչապետի թեկնածության համաձայնեցման շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները