Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել. Amnesty International

11:04   20 Նոյեմբեր 2019    253

Իրանի 21 քաղաքում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 106 ցուցարար է մահացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Տեսանյութերը, ականատեսների վկայությունները և այն տեղեկությունները, որոնք հավաքվել են Իրանից դուրս գտնվող ակտիվիստներից ցույց են տալիս սարսափելի պատկեր, թե ինչպես են Իրանի անվտանգության ուժերն ապօրինաբար սպանում մարդկանց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունը նշել է, որ մահացածների թիվը մոտավոր է, քանի որ ստույգ տվյալներ իմանալը շատ դժվար է՝ Իրանում համացանցի անջատման պատճառով: Որոշ տվյալների համաձայն՝ զոհերի թիվը կարող է հասնել 200-ի:

Իրենց հերթին, իրանական պետական ԶԼՄ-ները հաղորդել են միայն մի քանի ցուցարարի և անվտանգության 4 աշխատակցի մահվան մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները