Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
«Ֆրանսիան խիստ անհանգստացած Է Իրանի կողմից իր միջուկային պարտավորությունների չկատարումից: Դա կարղ Է լուրջ հետեւանքներ ունենալ տարածման համար,- նշվում Է հաղորդագրության մեջ:- Իրանի կողմից Ֆորդոյում ուրանի հարստացման գործունեության վերսկսումը նոր միջոց Է, որը խոսում Է Վիեննայի համաձայնագրից Իրանի դուրս գալու ցավալի արագացման մասին»:
«Մենք նաեւ ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի որոշման կապակացությամբ, որը հետեւեց Իրանի կողմից Ֆորդոյում ուրանի հարստացման գործունեության վերսկսմանը»,- ընդգծվում Է կոմյունիկեում:
Ֆրանսիայի ԱԳ նախարությունում նշել են, որ Փարիզը «մտադիր Է այսուհետեւ Էլ իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ ջանքեր գործադրել հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի եւ լարվածության թուլացմանը նպաստող պայմաններ ստեղծել»: «Ֆրանսիան կոչ Է անում Իրանին՝ առանց հետաձգելու ու ամբողջությամբ կատարել համաձայնագիրը»,- ասված Է հայտարարության մեջ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Փարիզ
Իրան
ԱՄՆ