Հայտնի է Թութանհամոնի մահվան հավանական պատճառը

14:07   20 Նոյեմբեր 2019    204

Հին եգիպտական փարավոն Թութանհամոնը մահացել է արյան վարակի հետևանքով, որը նա ստացել է ոտքի կոտրվածքի ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է եգիպտացի հնագետ Զահի Հավասը:

Գիտնականի խոսքերով, Եգիպտոսի 19-ամյա կառավարչի մահվան պատճառի հարցը մնում է բաց, քանի որ նրա մարմնի վրայի վնասվածքները միաժամանակ կարող են հարձակման կամ դժբախտ պատահարի հետևանք լինել:

Հետազոտողի վարկածով, Թութանհամոնը կոտրել է ոտքը՝ ընկնելով կառքից և մահացել է այդ դեպքից երկու օր անց՝ վերքից անցած վարակի հետևանքով: Այս վարկածն անուղղակիորեն հաստատում է փարավոնի ԴՆԹ-ի նորագույն հետազոտությունը:

«Շուտով մենք կպարզենք, թե նա վարակ ունեցել է, թե ոչ: Եթե եղել է, ապա դա կհաստատի վարկածը, որ նա մահացել է դժբախտ պատահարի՝ կառքից ընկնելու հետևանքով»,- նշել է գիտնականը:

Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թութանհամոն  


Վերնագիրի այլ պիտակները