Նյու Յորքի դատախազը հայց Է հարուցել ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողի դեմ

14:29   20 Նոյեմբեր 2019    284

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը Կալիֆոռնիայի իշխանություններից անմիջապես հետո նոյեմբերի 19-ին դատական հայց Է հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է գլխավոր դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես նշվում Է հայցադիմումում, ընկերությունը «մոլորության մեջ գցող մեթոդների» Է դիմում իր արտադրանքը գովազդելիս: Ջեյմսի կարծիքով՝ հիշյալ գովազդային նյութերը կողմնորոշված են դեպի դեռահասները, ինչն օրենքով արգելված Է: Գլխավոր դատախազը պնդում Է, որ Juul-ի այդ գործունեությունը նահանգում այն դեռահասների թվի աճի հիմական պատճառն Է, որոնք Էլեկտրոնային սիգարետներ են ծխում:

Բացի դրանից, ընկերությունը, Ջեյմսի խոսքով՝ բավականաչափ ուշադրություն չի նվիրել այն բանին, որ գնորդներին հայտնի այն վնասի մասին, որն օրգանիզմին պատճառում Է Էլեկտրոնային սիգարետներ ծխելը: Ջեյմսը պահանջում Է, որ Juul-ը դադարեցնի հայցադիմումում նկարագրված խախտումները: Բացի այդ, գլխավոր դատախազը ձգտում Է ընկերությունից հասնել տուգանքի վճարման: Դրա ընդհանուր չափը պետք Է որոշի դատարանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները