Բեյրութում առնվազն վեց ցուցարար է վիրավորվել ոստիկանության հետ բախումների ընթացքում

14:56   20 Նոյեմբեր 2019    286

Առնվազն վեց ցուցարար է վիրավորվել Բեյրութի կենտրոնում գիշերն անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումների և բողոքի շարժման մասնակիցների բախումների հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ ոստիկաները բերման են ենթարկել 11 մարդու, որոնք ագրեսիվ են պահել իրենց և Ռիադ Սոլհի հրապարակում հարձակվում էին իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Միջադեպի պատճառը դարձել Է մի խումբ երիտասարդների փորձը՝ փշալարերի միջով անցնել դեպի կառավարական պալատ:

Ցուցարարները երեքշաբթի խափանել են խորհրդարանական նստաշրջանի անցկացումը հարևան Պլյաս Էտուալ հրապարակի պալատում: Բողոքի ակցիաների մասնակիցները ավտոմեքենաներին թույլ չեն տվել մոտենալու պալատին: Պատգամավորների պալատի նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով:

Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել է հոկտեմբերի 17-ին և բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում է վարչապետի պարտականությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները