Իրաքի պաշտոնյաները զրկվել են բոլոր արտոնություններից
15:20
20 Նոյեմբեր 2019
367
Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որը վերացնում է բոլոր արտոնությունները իշխանության բոլոր ճյուղերի պաշտոնատար անձանց համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Օրենքը վերաբերում է նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավարներին:
Մասնավորապես, փաստաթուղթը նրանց համար կասեցնում է անձնական պաշտպանությունը, պետական ծախսերով բուժօգնությունը, ինչպես նաև որոշ առավելություններ:
Խորհրդարանում կարծում են, որ նման միջոցառումները հնարավորություն կտան նվազեցնելու բյուջեի ծախսերը 25%-ով: