«Ազատություն Նիկոլ Փաշինյանին»․ Բողոքի ակցիա

15:28   20 Նոյեմբեր 2019    874

«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով:

««ՎԵՏՕ» շարժումը բազմիցս նշել է, որ Հայաստանում իշխանությունը զավթել է օտարերկրյա գործակալական ցանցը և թիրախավորել պետության համար կենսական բոլոր ոլորտները։

Վերջերս ուսանողների ու երիտասարդների շրջանում բարձրացված դժգոհության ալիքն այս պահին առկա միակ խնդիրը չէ։

Փաստացի պետությունում ստեղծվել է իրավիճակ, երբ սորոսականներն, ըստ էության, պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգի համաձայն՝ հետևողականորեն քանդելով պետության հիմնասյուն հանդիսացող ինստիտուտները։ Ուստի մեր պահանջն է օր առաջ ազատել Հայաստանի վարչապետին այդ պատանդառությունից»,- ասված է շարժման հայտարարության մեջ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները